շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Այս տարի Ամանորին դեպի Վրաստան մեծ հերթեր չեն գոյացել. Մարդիկ ավելի շատ են գնացել Եվրպա կամ այլ երկրներ. Փաշինյան

Այս տարի Ամանորին դեպի Վրաստան մեծ հերթեր չեն գոյացել. Մարդիկ ավելի շատ են գնացել Եվրպա կամ այլ երկրներ. Փաշինյան

Մենք նկատել ենք, որ այս տարի դեպի Վրաստան հերթեր նախորդ տարիների նման չեն գոյացել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի մարդկանց մի մեծ զանգված, Ամանորին, որ նախընտրում էին Հայաստանում մնալ կամ անցկացնել Վրաստանում այս տարի, համենայնդեպս օդային տրանսպորտից են օգտվել: Դա ենթադրում է, որ իրենք կամ Եվրոպա են գնացել, կամ Մերձավոր Արևելք, կամ և այլ տեղ: Ամեն դեպքում, սա էլ մարդկանց բարեկեցության մակարդակի կամ առնվազն սպառողական մենտալիտետի փոփոխության արդյունք է, որ էլի բարեկեցության հետ է կապված»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, երբ մարդը սկսում է գումարը ծախսել ավելի նպատակաուղղված, ասենք չի գնում հինգ տարվա համար շաքարավազ և օճառ, այլ որոշում է, որ կարող է այսօր այդ գումարը ծախսել հանգստի վրա, մտածելով, որ օճառ և շաքարավազ այնուամենայնիվ կա, սա էլ է բարեկեցության ձև:

  • Կիսվել: