երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ավտոբուսների ամբողջական ժամանումը կանխատեսում ենք մինչև հոկտեմբեր ամսվա վերջ. Սուրեն Գրիգորյան

Ավտոբուսների ամբողջական ժամանումը կանխատեսում ենք մինչև հոկտեմբեր ամսվա վերջ. Սուրեն Գրիգորյան

Ավտոբուսների ամբողջական ժամանումը մենք կանխատեսում ենք մինչև հոկտեմբեր ամսվա վերջ: Այդ մասին ավագանու նիստին ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Դրանց մի խմբաքանակն արդեն Երևանում է: Ինչ վերաբերում է ավտոբուսների ժամանմամբ պայմանավորված հին շարժակազմերի փոփոխությանը, չնայած 171 նոր ավտոբուսների և 15 տրոլեյբուսների ժամանմանը, շարժակազմի քանակի խնդիրը մնում է ակտուալ: Այդ պայմաններում գործող ցանցի շրջանակներում որոշում է կայացվել որոշակի չափով HIGER ավտոբուսները փոխարինել, որովհետև դրանց շահագործման ժամկետն անվերջ չէ: Սակայն շարժակազմի հնարավոր քանակ գծերում ապահովելու հրամայականից ելնելով՝ HIGER-ները մասամբ փոխարինվելու են, բայց որոշակի քանակ մնալու է»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:

  • Կիսվել: