ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ավտոբուսի վարորդի համազգեստը մենք քաղաքապետարանից գնել ենք 12 500 դրամով. քաղաքապետարան է, թե՞ «յարմարկա». վարորդ

Ավտոբուսի վարորդի համազգեստը մենք քաղաքապետարանից գնել ենք 12 500 դրամով. քաղաքապետարան է, թե՞ «յարմարկա». վարորդ

Մեր պահանջները շատ-շատ են, ընդհուպ մինչև մարդկային ստանդարտների: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ավտոբուսի վարորդներից մեկը, ով մասնակցում է վարորդների գործադուլին:

«Հասարակ բան՝ տուալետ չունենք: Դու ավտոբուսով գնում ես աշխատանքի, քեզ հաճելի կլինի՞, որ այս ավտոբուսը կանգառում կանգնեցնեմ, ասեմ՝ ժողովուրդ ջան կներեք ես տուալետի կարիք ունեմ:

Ձեր համար հաճելի է որ նստում եք ավտոբուս, վարորդը սիրուն համազգեստով է: 12,500 դրամով մեր վրա վաճառել են այդ համազգեստը, 5000 դրամով էլ կարճ ժիլետները: Դու քո վարորդի վրա համազգեստ ես վաճառում, «յարմարկա՞» է դառել քաղաքապետարանը»,-ասաց նա:

Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ կանգառներում այլ մեքենաներ են կանգնում, ավտոբուսին համար հատկացված երթուղով այլ մեքենաներ են անցնցում. «Բա թող կանգառները մաքրեն այդ ավտոներից: A տառ են գրել, մի հատ իջեք շրջանային, տեսնենք այդ տառով ո՞վ է տրանսպորտ կարում վարի»:

Անդրադառնալով քաղաքապետարանի հայտարարությանը, որ վարորդները շանտաժի են դիմում, նրանք ասաց. «Ո՞ւր է շանտաժը, ի՞նչը զգուշացնենք: Մի ամիս առաջ մեզ ասացին, որ վարձը բարձրանալու է, զուգարանի հարցը լուծելու ենք: Սաղ հանրապետությունը գիտի, որ ավտոբուսի վարորդները 600 հազար փող են ստանալու։ Բայց ես ստանում եմ 309 հազար դրամ: MAN-ի վարորդն էլ ստանում է 400 հազար դրամ:

Մի հատ էլ թեթևակի բողոք է լինում, ասում են՝ դու վատ վարորդ ես, չես կարողանում աշխատել, արի դիմումդ գրի, ազատվի, գնա։ Ի՞նչ ես ասել, ընդամենը ասել ես՝ հարգելիս ուղևարսը վճարի։

Երեխեն գիրկը մարդը բարձրանում է ավտոբուս, ասում է՝ 100 դրամանոց չունեմ, ասեմ՝ իջի, սառի՞:  Եթե ձեր խիղճը կհերիքի՝ անեք, արեք, իմ ազգի խիղճը չի հերիքի»:

  • Կիսվել: