Ավստրիացիները Հայաստանում լեռնադահուկային համալիր կկառուցեն եւ կարդիականացնեն Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը
Փետրվարի 3-ին Երեւանում հայ-ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո երկու հուշագիր է ստորագրվել զբոսաշրջության եւ էներգետիկայի ոլորտներում։
Ստորագրված փաստաթղթերի շրջանակում ավստրիական ընկերություններից մեկը նախատեսում է Հայաստանում նոր լեռնադահուկային համալիր կառուցել։ Էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կապված է Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի արդիականացման հետ։
Բացի այդ, Հայաստանում բացվել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը, որը կոչված է նպաստելու համագործակցության ընդլայնմանը, որն այսօր հիմնականում հենվում է գյուղատնտեսության ոլորտի վրա։
Նիստի շրջանակում քննարկվել է առեւտրի, արդյունաբերության, նորարարության, թվայնացման, մտավոր սեփականության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հանդիպումից հետո կայացել է բիզնես ֆորում, որին մասնակցել են երկու կողմերից բիզնեսի ավելի քան 200 ներկայացուցիչներ։