երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Ավելացել է Իրանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը․ 1,48 մլն տոննա արտադրանք է ուղարկվել Հայաստան

Ավելացել է Իրանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը․ 1,48 մլն տոննա արտադրանք է ուղարկվել Հայաստան

2024 թվականի մարտի 20-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ իրանական արտադրանքի արտահանումն աճել է 21 տոկոսով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ 

9 ամսում Իրանը ԵԱՏՄ երկրներ է արտահանել 3,86 մլն տոննա արտադրանք՝ 1,5 մլրդ դոլարի չափով, վկայում են Իրանի մաքսային վարչակազմի տվյալները:

Իրանը Ռուսաստան է արտահանել 1,96 մլն տոննա արտադրանք, 1,48 մլն տոննա՝ Հայաստան, 360 հազար տոննա՝ Ղազախստան, 44 հազար տոննա՝ Ղրղզստան և 14 հազար տոննա՝ Բելառուս։ 9 ամսում Իրանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ներկրել է 1,63 մլն տոննա արտադրանք՝ 1,21 մլրդ դոլարի չափով: Արտադրանքի ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20%-ով։ Իրանը հիմնականում արտադրանք է ներկրել Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից։ 

Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 22-ին Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը:

  • Կիսվել: