չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ավանեսյանը շատ նորմալ է համարում, որ քաղաքացիները КТ-ի կամ МРТ-ի համար 1-2 ամիս պետք է սպասեն

Ավանեսյանը շատ նորմալ է համարում, որ քաղաքացիները КТ-ի կամ МРТ-ի համար 1-2 ամիս պետք է սպասեն

Ոչ մի բան չի սպառվել, այս պահին մենք չունենք, որևէ ծրագիր, որում ունենք մինչև 1 ամսից ավել հերթագրում։ Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով դիտարկմանը, թե քաղաքացիները դժգոհում են, որ պետպատվերների ֆոնդը սպառվել են։

«Ես չգիտեմ, ով է դժգոհել, եթե կոնկրետ օրինակը լինի՝ կհասկանանք, թե ինչումն է դժգոհությունը»,- ասաց Ավանեսյանը։

Նա նորմալ համարեց այն, որ երբ մարդիկ դիմում են համակարգչային տոմոգրաֆիայի կամ МРТ-ի համար, իրենց ասում են՝ 1-2 ամսից դա կարող է լինել. «Այս պահին 2 ամիս չեն սպասում, հերթը մինչեւ մեկ ամիս է»:

  • Կիսվել: