Աշիշ Կհանային ներկայացվել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առկա վիճակը և մարտահրավերները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Բրյուսելում Միջազգային արևային դաշինքի (ISA) Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի յոթերորդ նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել ISA-ի գլխավոր տնօրեն Աշիշ Կհանայի հետ։
Հանդիպման ընթացքում Նարեկ Ապիտոնյանը ներկայացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առկա վիճակը և մարտահրավերները։
Երկուստեք կարևորվել է կուտակիչ կայանների ներդրման ոլորտում լավագույն փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արաջիկայում ևս հանդիպել և քննարկել առավել առարկայական համագործակցության հնարավորությունները։


