Արյան պաշարների թվայնացման հարցը այս տարի կլուծվի, պետք է որակյալ ծառայություն ունենանք. Ավանեսյան
Մենք մի կարևոր փոփոխություն ենք արել քաղաքականության առումով, որ զերծ են մնալու այլևս հին կառույցների վերակառուցման նախագծերից և ստեղծում ենք տիպային նոր կոնցեպտին համարժեք մոդելներ, որոնք տեղակապվում են ամեն մարզում և արտահայտում են ոչ միայն նոր բովանդակությունը, ինչ դնում ենք բուժծառայությունների մեջ, այլ նաև արդեն բարոյապես և ճարտարապետական առումով, բոլոր առումներով էներգախնայողության առումով համապատասխանում են նոր ստանդարտներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Եվ այս տրամաբանությամբ մենք պոլիկլինիկաների մեր վերակառուցման ծրագիրը ամբողջությամբ փոխել ենք և 24 թվականին կմեկնարկեն արդեն կառուցումներ, ոչ թե վերակառուցումներ։ Նույնը կարող եմ ասել ամբուլատորիաների մասով է:
Ընթացիկ շինարարական աշխատանքները, որոնք պետք է ավարտեին 2024 թվականին, Յոլյանի արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան բանկն է, որ շինարարության հատվածը ավարտվել է և մենք հիմա կահավորման ընթացքում ենք, առաջիկա օրերին արդեն կհանձնվի շահագործման նոր Արյան բանկը։
Ես երեկ Գորիսում ներկա գտնվեցի նաև Գորիսի արյան բանկի բացմանը, այն ևս վերակառուցվել է և արդիականացվել է: Մեր նպատակն է ամբողջ Հանրապետությունում ունենալ միասնական և նույնանման արյան ծառայություն։
Մենք առաջիկայում նաև կվերանայենք մեր արյան պաշարների համալրման որոշակի տրամաբանությունը և դրանց կառավարման, մեզ համար կարևոր է, որ արյան ծառայությունը գործի ամբողջ Հանրապետությունում լոգիստիկ առումով, հավաքագրման առումով, նույնական ստանդարտներով, և մենք այսպես նոր Արյան բանկի ստեղծմամբ և նաև թվայնացմամբ, պաշարների թվայնացմամբ, կարծում եմ՝ այս տարի այդ հարցը ամբողջովին լուծելու ենք»,- հայտարարեց նախարարը: