երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արծվանիկի պոչամբարի շուրջ իրականացվող ռեկուլտիվացիոն աշխատանքների շնորհիվ տարածքը շուտով պատրաստ կլինի կանաչապատման և ապագայում կվերադարձվի բնությանը

Արծվանիկի պոչամբարի շուրջ իրականացվող ռեկուլտիվացիոն աշխատանքների շնորհիվ տարածքը շուտով պատրաստ կլինի կանաչապատման և ապագայում կվերադարձվի բնությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ աշխատանքներ է տանում պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազեցնելու համար։ Ինչպես նշում է ԶՄՊԿ բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արծվին Ծատրյանը, շինարարական և ընթացիկ ամենօրյա աշխատանքների մեջ ներգրավված է բնապահպանության ոլորտի մասնագետ, ով վերահսկում է աշխատանքները։

Ըստ Ծատրյանի՝ պոչամբարներում իրականացվող աշխատանքները բավարարում են ոչ միայն ՀՀ ստանդարտներին, այլև միջազգային բարձրագույն չափորոշիչներին։ Օրինակ՝ Արծվանիկի պոչամբարի շուրջ իրականացվող ռեկուլտիվացիոն աշխատանքների շնորհիվ տարածքը շուտով պատրաստ կլինի կանաչապատման, իսկ ապագայում կիրականացվի ծառատունկ և այն կվերադարձվի բնությանը։

Անցած վեց տարվա ընթացքում ռեկուլտիվացվել է շուրջ 100 հա տարածք, որից 60 հա-ի վրա տնկվել է 15 000 ծառ։ Արծվանիկի պոչամբարի մոտ տեղադրվել են նաև սեյսմոսարքավորումներ, ինչը բարձրացնում է պոչամբարի շահագործման անվտանգությունը։ Այսօր պոչամբարը ներդրված նորագույն սարքավորումների շնորհիվ մշտապես դիտարկվում է տարբեր չափորոշիչներով։

Պոչամբարի անվտանգ շահագործումը ապահովում են 45 բնապահպաններն ու հատուկ ծրագրերի 123 մասնագետները։ Ինչպես նրանք են ասում՝ բնությունից վերցրածը վերադարձնում ենք բնությանը։

  • Կիսվել: