չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարակատեր Համլետ Վարագյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան փ․ 19/15), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

  • պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերց,
  • սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,
  • չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

  • Կիսվել: