Armenian Airlines-ը տեղեկացնում է թռիչքների վերսկսման չվացուցակի փոփոխությունների մասին
Ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխություն է կատարվել։ Այս մասին հայտնում են Հայկական ավիաուղիների ընկերությունից:
Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։
Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:
Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել [email protected] էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:
«Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակը կվերականգնվի»,- նշված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ: