ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Արմենիա»-ն 20 մլն դոլարի ներդրում կկատարի «Շիրակ» օդանավակայանում

«Արմենիա»-ն 20 մլն դոլարի ներդրում կկատարի «Շիրակ» օդանավակայանում

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է 20 մլն դոլարի ներդրում կատարել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության շնորհանդեսին հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:

Նա հայտնեց, որ ապրիլին, երբ «Ryanair»-ը սկսի չվերթները, արդեն պատրաստ կլինի նոր ժամանման սրահը. «Մենք հնարավորություն կունենանք ավելի շատ չվերթներ ընդունել»:

 

  • Կիսվել: