երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Արմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում

Արմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում

Քրեական ոստիկանության Արմավիրի վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արտաշարի վարչական տարածքում իրականացնում է ապօրինի արդյունահանում։ Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, մասնավորապես՝ չունենալով պայմանագիր, ընկերությունը գյուղատնտեսական նշանակության տարածքում արդյունահանում է ավազակոպճագլաքարային խառնուրդ, այն տեղափոխում Ջրարբի գյուղում գործող լվացման կայան և մշակումից հետո իրացնում։

Օգոստոսի 20-ին քրեական ոստիկանները հիշյալ տարածքից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել արդեն բարձված կամ բարձվելու սպասող բեռնատարներ և բեռնող տեխնիկա։

Ըստ նախնական տվյալի՝ համայնքի օրինական շահերին պատճառվել է մոտ մեկուկես միլիոն դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: