երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմավիրի մարզպետը հետևել է Խոյ համայնքում սուբվենցիոն ծրագ­րերով իրականացվող աշխատանքներին

Արմավիրի մարզպետը հետևել է Խոյ համայնքում սուբվենցիոն ծրագ­րերով իրականացվող աշխատանքներին

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքա­պետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելել է Խոյ համայնք՝ ծանոթանա­լու սուբվենցիոն ծրագ­րերով իրականացվող շինարարական աշխատանքնե­րին:

«Հայթաղ բնակավայրում այցելեցինք մանկապարտեզ, որտեղ ընթանում է վերակառուցում և ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության կառուցման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 216 մլն ՀՀ դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Ընդհանուր 540 քմ մակերեսով, 250 քմ բարեկարգվող տար­ածքի մակերեսով մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2024 թվական­ին:

Ծրագրի արդյունքում նախատեսվող սաների թիվը 90 է:

Նշեմ, որ արդեն 30 տա­րի գյուղում մանկապարտեզ չկար և գյուղի 3-5 տարեկան երեխաները նախնական կրթությունը ստանում էին հարևան գյուղերի՝ Արշալույսի, Արագածի, Գեղակերտի մանկապարտեզներում:

Հաջորդիվ դիտարկեցինք Գեղակերտ բնակավայրի վերականգնվող խորքային հորերի և ոռոգման ցա­նցի սուբվենցիոն ծրագիրը, որի արժեքը՝ 144 մլն ՀՀ դրամ է՝ 50% պետական բյուջեի և 50% համայնքի համաֆինանսավորմամբ:

Խոյ համայնք այցն ավարտեցինք Գեղակերտի քաղաքացիների սպասարկման գրասենյակում, որտեղ համայնքի ղեկավարի հետ քննարկեցինք առաջիկա անելիքները»,- գրել է մարզպետը:

  • Կիսվել: