ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախից բռնի տեղահանվածներից շուրջ 58 հազար հոգու տեղավորման և կեցության հարցում աջակցել է պետությունը

Արցախից բռնի տեղահանվածներից շուրջ 58 հազար հոգու տեղավորման և կեցության հարցում աջակցել է պետությունը

Արցախից բռնի տեղահանված շուրջ 100 632 անձ է ժամանել ՀՀ և ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթացը։ Ըստ Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած թվերի, այս պահի դրությամբ 99.3 տոկոսի տվյալները մշակված են, նրանք հաշվառված և նույնականացված են, «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ՝ Երևանում։ Որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնածներն այժմ տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա 6 ամսում արդեն վարձակալած բնակավայրերում շարունակեն ապրել», - հայտնեց Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ 76 692 մարդ գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում։

«Ընդհանուր ժամանածներից շուրջ 58 հազար հոգու տեղավորման և կեցության հարցում աջակցել է պետությունը։ Մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք»,- ասաց մամուլի խոսնակը։

  • Կիսվել: