երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Արցախցիները կկարողանան անվճար պատրաստվել միասնական և ավարտական պետական քննություններին

Արցախցիները կկարողանան անվճար պատրաստվել միասնական և ավարտական պետական քննություններին

10-12-րդ դասարաններում սովորող արցախցիները, որոնք պատրաստվում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, կարող են անվճար պատրաստվել միասնական և ավարտական պետական քննություններին։
 
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կրթական նոր ծրագիր է սկսել, որի նպատակն է մեղմել Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները։
 
Ծրագիրը 6 ամիս տևողությամբ է, կմեկնարկի հուլիսին և կավարտվի դեկտեմբերին: Դասընթացներն անցկացվելու են շաբաթական երկու անգամ՝ երկու ժամ տևողությամբ։ Ծրագրում ընդգրգված է 4 առարկա՝ հայոց լեզու, հայոց պատմություն, անգլերեն, մաթեմատիկա։
 
Միությունից տեղեկացնում են, որ դասընթացավարները կանցկացնեն հարցազրույցներ՝ շահառուներին ընտրելու համար։ Դիմում-հայտը կարելի է լրացնել մինչև հունիսի 25-ը` անցնլով այս հղումով։

  • Կիսվել: