շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արարատի մարզում կնշվի Ծիրանի փառատոն

Արարատի մարզում կնշվի Ծիրանի փառատոն

Այս տարի Արարատի մարզում մեծ շուքով կնշվի Ծիրանի փառատոնը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նկատել է, որ ծիրանը Հայաստանում առաջինը հասնում է Արմաշի և Սուրենավանի հատվածում, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսվում է մեծ շուքով ծիրանի փառատոն, իսկ աշնանը՝ բերքի տոն:

 Փառատոնը ենթադրում է բազմաթիվ զբոսաշրջիկների ներգրավում միջոցառմանը, իսկ դրա համար հյուրանոցներ են անհրաժեշտ, սակայն այս պահին մարզում չկան հյուրանոցներ: Սարգսյանն ասել է. «Զբոսաշրջիկները հիմնականում մեր մարզում չեն գիշերում: Քանի որ Երևանին շատ մոտ ենք, նրանք հանգրվանում են հենց այնտեղի հյուրանոցներում: Մեր մարզում կանգառ են կատարում միայն Խոր Վիրապում և Նորավանքում»։

Միևնույն ժամանակ մարզպետը նշել է, որ իրենք խնդիր ունեն հավուր պատշաճի զբոսաշրջիկներին ներկայացնելու մարզի տուրիստական գրավչությունը՝ Դվին հնավայրը, Արտաշատ մայրաքաղաքը և այլ պատմական վայրեր, և բոլոր խնդիրներն առաջիկա տարիներին կլուծեն, որ մարզը հնարավորինս հասանելի լինի զբոսաշրջիկներին:

  • Կիսվել: