կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է Բեռլինի միջազգային տոնավաճառին

Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է Բեռլինի միջազգային տոնավաճառին

Նոյեմբերի 6-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անցկացվող «BAZAAR BERLIN» 60-րդ միջազգային տոնավաճառին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։

 Ինչպես հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հանդիպել են Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԳԴՀ և եվրոպական այլ երկրներ։

 Նոյեմբերի 8-ին Վիկտոր Ենգիբարյանն այցելել է հայկական տաղավար և ծանոթացել ներկայացված արտադրանքին։

  • Կիսվել: