երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Աննախադեպ եմ համարում նախորդ տարի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների ծավալը․ՏԿԵ նախարար

Աննախադեպ եմ համարում նախորդ տարի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների ծավալը․ՏԿԵ նախարար

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աննախադեպ է համարում նախորդ տարի պետական համաֆինանսավորմամբ ՀՀ համայնքներում ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների ծավալը։

Այս մասին Դավիթ Խուդաթյանը հայտարարեց փետրվարի 3-ի ամփոփիչ ասուլիսին։

«2025 թվականին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 61 միլիարդ դրամի աշխատանք, ինչն աննախադեպ ծավալ է։ Պետական բյուջեից համաֆինանսավորվել է 33,2 միլիարդ դրամ, ինչը ևս աննախադեպ է»,-ներկայացրեց Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ նախարարության բյուջեն անցած տարի կազմել է 293 միլիարդ դրամ, որն էականորեն ավելին է 2024 թվականի ցուցանիշից, իսկ կատարողականը կազմել է 92,3 տոկոս։

Հիմնականում աշխատանքներ են իրականացվել ճանապարհների կառուցման, վերակառուցման, մանկապարտեզների, ջրագծերի, ինչպես նաև համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների մասով։

Գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ 2026 թվականի ընթացքում պլանավորված է շարունակել պետբյուջեից համաֆինանսավորման ծավալի ավելացումը։

 

  • Կիսվել: