Անկախ որևէ երկրի խոչընդոտներից՝ ՀՀ-ի ապրանքը կարտահանվի. փոխվարչապետը՝ ԵԱՏՄ-ի արգելքների մասին
Անկախ որևէ երկրի խոչընդոտներից՝ ՀՀ-ի ապրանքը կարտահանվի: Այս մասին Կառվաարության նիստի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի արգելքների մասին:
Ըստ այդմ, կարծում եմ, մենք պիտի հայտարարենք, որ սա առաջին միջոցառումն է, միջոցառումների շարքը մենք կիրականացնենք՝ ըստ անհրաժեշտության, սեզոնայնության, ընդհուպ մինչև գրավոր ընթացակարգով կարող ենք որոշում կայացնել այն պահին, երբ մշակումները ավարտեք: Կարծում եմ, նույն որոշումը պիտի տարածվի և մրգերի վրա, և կոնյակի, և գինու, և հանքային ջրերի: Ցանկացած շուկա, որտեղ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի, որևէ խնդիր չկա»,- նշել է Գրիգորյանը:
Արարաատ Միրզոյանը ևս արձագանքելով արտահանմանը՝ շեշտեց, որ հիմա Եվրոպական Միությունում խոսակցություն ունեն, այնտեղ պատրաստակամ են ընդունել Հայաստանից ապրանքների տեսակներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու:
«Հետևաբար, եթե օրինակ ջերմատնային մշակաբույսերի մասին ենք խոսում, պետք է աջակցենք այն տնտեսություններին, որը կունենա սերտիֆիկատին համապատասխան արտադրություն: Մենք այս պահին առանձին գործընկերների հետ աշխատում ենք իրենց կողմից ներմուծման դեպքում մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ»:



