շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Անհատ տաքսիների մասով չենք պատրաստվում կոշտ վարչարարության դիմել, կամավոր կարգապահության ծրագրեր ենք անելու. Բադասյան

Անհատ տաքսիների մասով չենք պատրաստվում կոշտ վարչարարության դիմել, կամավոր կարգապահության ծրագրեր ենք անելու. Բադասյան

Արդեն միլիարդավոր դրամների շրջանառություն կա անհատ տաքսիներին՝ էլեկտրոնային հարթակներով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Մենք տեսնում ենք էլեկտրոնային հարթակներից օգտվողների քանակը: Անհատ տաքսիները, առաջին 10 օրերին եմ հետաքրքրվել, մոտ 30 գրանցում ունեին, հիմա կթարմացնենք եւ պարբերաբար կտեղեկացնենք»,-ասաց նա:

Բադասյանը խոստովանեց, որ ոչ բոլոր անհատ տաքսիներն են գրանցվել. «Ով էլեկտրոնային հարթակներից է օգտվում, բնականաբար, այդտեղ ավելի հեշտ է վարչարարությունը եւ այդտեղ արդյունք ունենք: Անհատ տաքսիների մասով ես նշել եմ, որ մենք չենք պատրաստվում կոշտ վարչարարության դիմել, ավելի շատ կամավոր կարգապահության ծրագրեր ենք անելու, բացատրելու ենք հարկ վճարելու կարեւորությունը, խրախուսելու ենք գրանցումը փուլ առ փուլ»,-ասաց նա:

  • Կիսվել: