շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 29-31-ը կմասնակցի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 74-րդ նստաշրջանին

Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 29-31-ը կմասնակցի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 74-րդ նստաշրջանին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ 53 երկրների առողջապահության նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և հոկտեմբերի 29-31-ը Կոպենհագենում կմասնակցի որոշումներ կայացնող մարմնի՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 74-րդ նստաշրջանին (#RC74):
 
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նստաշրջանի ընթացքում կմշակվի հետագա տարիների առողջապահական օրակարգը, և կհասցեագրվեն տարածաշրջանում հանրային առողջապահական հրատապ մարտահրավերները:

  • Կիսվել: