շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել տարբեր երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի մի շարք ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել տարբեր երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի մի շարք ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանից 28 կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից և այլ երկրներից մի շարք ընկերությունների նկատմամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած փաստաթղթում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Արդյունաբերության և անվտանգության բյուրոն փոփոխություններ է կատարում արտահանման վարչարարության կարգավորման մեջ՛՛, - նշված է հաղորդագրության մեջ:

Արտահանման սահմանափակումների ցանկում հայտնվել են 28 կազմակերպություն ՌԴ-ից, 4 ընկերություն Կիպրոսից, 3-ական կազմակերպություն Հայաստանից և Բելգիայից, ինչպես նաև մեկական ընկերություն Բելառուսից, Չինաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Նիդեռլանդներից և ԱՄԷ-ից:

Ռուսական կազմակերպությունների շարքում արտահանման սահմանափակումների ցանկում, մասնավորապես, հայտնվել են ՛՛Հյուսիս-Արևմուտք՛՛ ավիաընկերությունը, ՛՛ԷԼԵԿՏՐՈԿՈՄ՛՛-ը, ՛՛Գեոմիր՛՛ ԲԸ-ն, ՛՛Դրուժբա՛՛ ՍՊԸ-ն և այլն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: