ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում հայտարարվել են ընթացիկ դրամաշնորհային ծրագրեր
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ը տեղեկացնում է, որ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում հայտարարվել են ընթացիկ դրամաշնորհային հետևյալ ծրագրերը՝
Գործիքների արդիականացման աջակցություն գյուղատնտեսական ձեռնարկություններին
▪️Նպատակ՝ աջակցել գյուղատնտեսական ձեռնարկությունների սարքավորումների վերազինմանը և արտադրողական կարողությունների ու արտադրանքի որակի բարելավմանը:
Կարողությունների զարգացման աջակցություն արդյունաբերական ասոցիացիաներին
▪️Նպատակ՝ հզորացնել Հայաստանում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաների ռազմավարական և գործառնական կարողությունները։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։