հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ալավերդի դայմոնդսը» պետական գրանցում է ստացել. նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ

«Ալավերդի դայմոնդսը» պետական գրանցում է ստացել. նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ

Ալավերդու ադամանդի վերամշակման գործարանի (150 աշխատատեղ) ներդրումային ծրագրի  ընթացիկ վիճակի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ ՔՊ պատգամավոր Արն Մկրտչյանը:

Նա, մասնավոապես, գրել է. ՛՛Տեղեկացրել եմ, որ 《Էյ Դի Էմ Դայմոնդս》 ընկերությունը նախատեսում է Ալավերդիում հիմնել ադամանդի վերամշակման գործարան։ 《Ալավերդի Դայմոնդս》 ընկերությունն արդեն պետական գրանցում է ստացել։ Ընկերությունը ձեռք է բերել արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները։

Շենքը, որն ընկերությունը ձեռք բերելու հայտ է ներկայացրել, վերաչափագրման կարիք ուներ, քանի որ իրական չափն ու չափն ըստ նախկին հատակագծի չէին համապատասխանում։ Խնդիրն արդեն լուծված է։

Պետական գույքի կառավարման կոմիտեն երեկ ավարտեց շենքի գնահատման աշխատանքները, արդյունքներն այսօր կներկայացվեն ներդրողին։ Հիշեցնեմ` ընկերությունը Ալավերդու Միքայել Նալբանդյանի անվան նախկին դպրոցի շենքի ձեռքբերման հայտ էր ներկայացրել (շենքը 19 տարի չի շահագործվել, վթարային վիճակում է)` ստանձնելով պարտավորություն այն ու հարակից տարածքը հիմնանորոգելու, համայնքում սոցիալական ծրագրեր իրականացնելու։

Շենքի կարգավիճակի հետ կապված աշխատանքն օրենքով սահմանված կարգով ըստ ընթացակարգերի շարունակվում է։ Փորձում ենք այն ավարտել հնարավորինս արագ։

Հիշեցնեմ` մեկնարկային փուլում նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ` այն ավելացնելու հեռանկարով։ Տարիքային սահմանափակում չկա՛՛։

  • Կիսվել: