երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ախուրյանցի Անոն չէ, բայց Աղազարյան Հովիկն էլ 2,5 մլրդ դրամ տային, էդ ասֆալտը կաներ. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին

Ախուրյանցի Անոն չէ, բայց Աղազարյան Հովիկն էլ 2,5 մլրդ դրամ տային, էդ ասֆալտը կաներ. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին

Ավտոբուսների GPS համակարգը, որի շուկայական արժեքը 80-100 հազար դրամ է, պատվավոր կոչումները բերած քաղաքապետարանի ադմինիստրացիան գնում է 145 հազար դրամով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Ընդ որում, գնում են Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության համապատասխան պաշտոնյայի հետ փոխկապակցված անձից: Հիմա դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ»,-ասաց նա:

Սուքիասյանը հայտնեց, որ տրանսպորտից հավագաքրվող գումարների համադրումը ցույց է տալիս, որ կա 50 % ստվեր և ամեն օր 25-30 մլն դրամ մտնում է անհայտ մարդու գրպանը և Երևանի ներկայիս ադմինիստրացիան այդ հանցանքը պարտակում է։

«Հաջորդը, 125 մլրդ դրամանոց բյուջեի պարագայում, ձեր փոխարեն, չասեմ ախուրյանցի Անոն, որը երևանցի չէ, բայց Աղազարյան Հովիկն էլ այստեղ նստած լիներ, որ կառավարությունը 2.5 մլրդ փող տար, այդ ասֆալտը կարվեր։ Հարց է առաջանում, թե 125 մլրդ բյուջեի պայմաններում ինչու 2.5 մլրդ դրամ չկա ասֆալտապատման համար, որ մի հատ էլ կառավարությունը պետք է տա, մենք էլ ուրախանանք»,-ասաց Սուքիայսնը և նշեց, որ տեխհսկման համար կոպեկներ են նախատեսել:

«Էդ կոպեկներով հնարավոր է տեխհսկում անե՞լ: Ըստ ոստիկանության տված պաշտոնական պատասխանի, 2023-2024 թվականներին Երևանի շինհրապարակներում տեղի է ունեցել 56 դժբախտ պատահար, որից 22-ը մահվան ելքով։ Ո՞վ է դրա պատասխանը տալու: Ձեր կառավարած քաղաքում, Նորքում տեղի է ունենում շինարարություն առանց շինթույլտվության»,- ընդգծեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

 

  • Կիսվել: