երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԷԿ-ի հարցով ՌԴ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Փաշինյան

ԱԷԿ-ի հարցով ՌԴ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Փաշինյան

«Կարծում եմ՝ խնդիրը գտնվում է կառավարման ոլորտում»,-անդրադառնալով  ԱԷԿ-ին վերաբերող հարցերին՝ ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԱԷԿ-ի հարցով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ շարունակվում են, եւ մենք վստահ ենք, որ որեւէ դժվարություն չի առաջանա»,-ասաց վարչապետը:

Նշենք, որ ՀՀ իշխանությունները ՌԴ-ի հետ բանակցություններ են վարում՝ հանրապետությունում նոր ԱԷԿ-ի կառուցման մեջ Մոսկվայի հնարավոր մասնակցության շուրջ, քանի որ ներկայիս ԱԷԿ-ն ընդամենը 9 տարի կաշխատի՝ չնայած արդիականացմանը

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: