Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք՝ 999,931 տոննա ընդհանուր ծավալով: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանից Հայաստան էր ուղարկվել 887 տոննա դիզելային վառելիք, իսկ մայիսի 9-ին Ադրբեջանից Հայաստան էր առաքվել 8 վագոն՝ 479 տոննա դիզելային վառելիքով։
Նշենք նաև, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն


