շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
9 հազար տոննայից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված միսը կազատվի մաքսատուրքից

9 հազար տոննայից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված միսը կազատվի մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, ըստ որի 9 հազար տոննայից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի կիրառելու որոշում է կայացրել:

Համաձայն նշյալ որոշման 2025 թվականի համար Հայաստանին հատկացվել է 9,5 հազար տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ սակագնային քվոտա։

Համաձայն այսօրվա որոշման՝ սակագնային քվոտայի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 9,5 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից 9,0 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

  • Կիսվել: