7 տարում 5 անգամ թոշակ բարձրացնենք, կասեն՝ թոշակը չեն բարձրացրել. Փաշինյանը խոստովանեց, որ գնաճի խնդիրն առկա է
Ես լսում եմ մարդիկ ասում են՝ առավոտից իրիկուն խոսում եք Եվրամիության հետ մերձենալու մասին, բայց ես յոթ ամիս է և վիզայի համար հերթագրված եմ, հերթս չի հասնում, իսկ առաջ ուզում էինք Եվրամիություն գնայինք, կես ժամում վիզա էին տալիս: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կես ժամում վիզա էին տալիս, որովհետեւ 7 օրում 3 հոգի էր դիմում: Խեղճերը նստած սպասում էին մարդ կգա, բռնեն վիզան տան։ Հիմա, եթե չեմ սխալում, դեսպանը ինձ ասեց 2018-ից 900 %-ով ավելացել են դիմումները: Այդ թիվը լավ չեմ հիշում, կստուգվի, կհերքվի, կպարզվի՝ 900 չի, 726 է ու կասեն՝ էլի սխալ, էլի սուտ: Բայց փաստը դա է»,-ասաց Փաշինյանը:
«Հետո էլ ասում են՝ թոշակը չի բարձրացրել: 7 տարում 5 անգամ թոշակ բարձրացնենք, կասեն՝ թոշակը չեն բարձրացրել։ Հա, դե որ բարձրացնում են ի՞նչ։ Հա, ճիշտ է, գնաճը կա և դա պրոբլեմ է: Դա էլ մի հատ ուրիշ ֆունդամենտալ խնդիր է, որը կապված է մեր տնտեսության առանձնահատկությունների հետ: Բայց, այնուամենայնիվ, պարենային զամբյուղը օբյեկտիվ ցուցանիշը է, դա ներառված է նաև գնաճի տվյալները հաշվարկած: Օբյեկտիվ ցուցիչը դա է»,- ընդգծեց Փաշինյանը: