հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
7,1 տոկոս տնտեսական աճ, աճող արտահանում և զբոսաշրջիկների մեծ հոսք․ 2025-ի տնտեսական արդյունքները

7,1 տոկոս տնտեսական աճ, աճող արտահանում և զբոսաշրջիկների մեծ հոսք․ 2025-ի տնտեսական արդյունքները

2025 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման միտումները շարունակել են մնալ դրական, և երկրում արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Զեկուցողի խոսքով՝ 2025 թվականին Էկոնոմիկայի նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 79,5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ 77 մլրդ դրամ: Նշվել է, որ 10 ծրագրերի շրջանակում իրականացվել է 75 միջոցառում: Տնտեսության, զբոսաշրջության ոլորտին հատկացվել է 36,5 մլրդ դրամ: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Անդրադառնալով «Տնտեսության արդիականացում» պետական միջոցառմանը՝ նախարարը նշել է, որ դրա իրականացման համար ծախսվել է 22,9 մլրդ դրամ: Միջոցառման շրջանակում արտադրական հնարավորությունների արդիականացման և տեխնոլոգիաների ներմուծման ու խթանման նպատակով մատչելի պայմաններով վարկեր են տրամադրվել բիզնեսին. 5176 շահառու ստացել է սուբսիդավորվող վարկ, որով ձեռք են բերվել 3560 միավոր մեքենա, սարքավորում և դրանց բաղկացուցիչ մասեր:

Հաջորդ՝ «Ներդրումների և արտահանման խթանման» ծրագրով իրականացվել է 13 միջոցառում: Հաստատված բյուջեն կազմել է 4,7 մլրդ դրամ, ծախսվել է 4,9 մլրդ դրամ:

Եվրոպական միության և մի քանի այլ երկրներ արտահանման խթանման նպատակով օժանդակություն է տրամադրվել 31 ընկերության: Վերջիններս 2,8 մլրդ դրամի աջակցություն ստանալու արդյունքում ավելի քան 15 տոկոսով ավելացրել են արտահանումը ԵՄ և այլ երկրներ: Զբոսաշրջության ոլորտում ծախսվել է 1,5 մլրդ դրամ: Իրականացված միջոցառումների արդյունքում ավելացել է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը:

  • Կիսվել: