հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0․1 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 864․7 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Մայիսին՝ ապրիլի համեմատ նվազել է 5․6, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 5․3 տոկոսով: Գարնան վերջին ամսին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 502.9 մլն դոլար:

Արտահանումը հունվար-մայիսին 3․7 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 մլրդ 864․9 մլն դոլար: Մայիսին՝ ապրիլի համեմատ ծավալը կրճատվել է 4․7, իսկ 2025-ի մայիսի համեմատ՝ 11․5 տոկոսով: Մայիսին Հայաստանից արտահանումը գնահատվել է 522․7 մլն դոլար:

Ներմուծումը հունվար-մայիսին 2․2 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 4 մլրդ 999.8 մլն դոլար: Մայիսին՝ ապրիլի համեմատ նվազել է 6․1, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 1․6 տոկոսով: Մայիսին ներմուծման ծավալը եղել է 980․2 մլն դոլար:

ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-մայիսին եղել է 375.53, իսկ մայիսին՝ 368.55 դրամ:

 

  • Կիսվել: