2026-ի հունվար-մայիսին պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2026 թվականի հունվար-մայիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,353 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով կամ 173.2 մլրդ դրամով:
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,257 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 4.5%-ով կամ 54.2 մլրդ դրամով:
2026 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 95.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:


