2025 թվականին Հայաստանի ներքին պարտքի շուկայում օտարերկրյա ներդրողների ներկայությունը զգալիորեն աճել է․ նախարար
Հայաստանի ներքին պարտքային շուկայում օտարերկրյա ներդրողների ներկայությունը 2025 թվականին զգալիորեն աճել է՝ 2018 թվականի համեմատ։ Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Օրինակ, 2018 թվականին Հայաստանի ներքին պարտքային շուկայում օտարերկրյա ներդրողների ներկայությունը կազմել է ընդամենը 3,6 մլրդ դրամ։ Մինչդեռ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ այն արդեն հասել է 177 մլրդ դրամի։ Այլ կերպ ասած, միջազգային ներդրողների վստահությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների նկատմամբ ավելացել է։ Այն ավելացել է ավելի, քան երբևէ», - նշել է Հովհաննիսյանը։


