երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
2025-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 9.1 տոկոս

2025-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 9.1 տոկոս

2025թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5.5%:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

շինարարություն՝ 26.1%,

ծառայություններ՝ 11.1%,

արդյունաբերություն՝ 4.2%,

առևտրի շրջանառություն՝ 3.8%։

2025թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 14.3%-ով. արտահանումը նվազել է 10.8%-ով, իսկ ներմուծումը՝ 16.5%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.4%:

  • Կիսվել: