2024 թվականին սուբվենցիոն ծրագրերով կառուցվել ու նորոգվել է շուրջ 220 կմ գազատար. ՏԿԵ նախարար
2024 թվականին սուբվենցիոն ծրագրերով հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցվել ու նորոգվել է շուրջ 220 կմ գազատար՝ 3.6 մլրդ դրամ արժեքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: