երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
2024-ին կմեկնարկի 20 ամբուլատորիաների եւ 9 պոլիկլինիկաների շինարարությունը. Անահիտ Ավանեսյան

2024-ին կմեկնարկի 20 ամբուլատորիաների եւ 9 պոլիկլինիկաների շինարարությունը. Անահիտ Ավանեսյան

2023-ին մեկնարկել են 20 ամբուլատորիաների եւ 9 պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքները. մրցույթները կայացել են, հիմա նախագծերը կազմվում են եւ մենք 2024-ին կմեկնարկենք այս կառույցների շինարարությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա ամբողջանալով նաեւ առողջության առաջնային օղակում աշխատավարձերի վերանայման բոնուսային համակարգի ներդրման հետ, բավական մեծ ազդեցություն են ունենալու, որ ծառայությունները հիմնականում տրամադրվեն ոչ թե հիվանդանոցային օղակում, այլ նաեւ առողջության առաջնային օղակում, դրանք լինեն ավելի կանխարգելիչ, լինեն ավելի վաղ հայտնաբերման արդյունքում նվազ ծախսատար: Դրանք, ի վերջո,  բուժօգնության որակի վրա են ազդելու»,-ասաց նա:

Բուժօգնության որակի երկրորդ չափորոշիչը, ըստ Ավանեսյանի, բժիշկներն են. «Գիտեք, որ 2023-ի հունվարի 1-ից արդեն ուժի մեջ մտավ պարտադիր հավաստագրման համակարգը, մեր 30 հազարից ավելի բուժաշխատողները հավաստագրվեցին:

Որակի բարելավման հաջորդ բաղադրիչը էլեկտրոնային առողջապահությունն է: Այս ուղղությամբ, մենք 2023-ին կարողացել ենք ամբողջությամբ ներդնել էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը, եւ կենտրոնացված գնումների շրջանակներում տրամադրվող դեղորայքը արդեն իսկ դուրս է գրվում պոլիկլինիկաների կողմից միայն էլեկտրոնային դեղատոմսերի միջոցով»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: