երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
2024-ին աննախադեպ մեծ ծավալի տուգանք է կիրառվել մրցակցային իրավախախտումների առնչությամբ. ՄՊՀ նախագահ

2024-ին աննախադեպ մեծ ծավալի տուգանք է կիրառվել մրցակցային իրավախախտումների առնչությամբ. ՄՊՀ նախագահ

2024 թվականին աննախադեպ մեծ ծավալի՝ 3 մլրդ 46 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել տնտեսվարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն իսկ գանձվել է պետական բյուջե: Այդ մասին ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ: 
 
Ըստ ՄՊՀ նախագահի՝ հաշվետու տարում հարուցվել է գերիշխող դիրքի չարաշահման 26 վարույթ, որից 22-ը ավարտվել է, բանակցային ուժեղ դիրքի չարաշահման՝ 10 վարույթ, որից 8-ը ավարտվել է, հակամրցակցային համաձայնությունների 3 վարույթ, որից 1-ը ավարտվել է, պետական օժանդակությունների գնահատման 3 վարույթ, որից 2-ը ավարտվել է, անբարեխիղճ մրցակցության 20 վարույթ, որից 20-ը ավարտվել է, սպառողների շահերի պաշտպանության մասով՝ 182 վարույթ, որից 149-ը ավարտվել է։

 

  • Կիսվել: