չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
2023թ. վերարտահանումը ՌԴ ավելացել է 76,8, իսկ հայկական ապրանքների արտահանումը՝ 7,5 տոկոսով. նախարար

2023թ. վերարտահանումը ՌԴ ավելացել է 76,8, իսկ հայկական ապրանքների արտահանումը՝ 7,5 տոկոսով. նախարար

2023թ. վերարտահանումը ՌԴ ավելացել է 76,8 տոկոսով, իսկ հայկական ապրանքների արտահանումը՝ 7,5 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, մայիսի 29-ին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա որեւէ բացարձակ թիվ տեղական ապրանքների արտահանման եւ վերարտահանման մասին չի նշել, բայց տեղեկացրել է, որ կառավարության ներկայացուցիչները մինչ այդ երբեք նման տվյալներ չեն բացահայտել։ Ընդ որում՝ անգամ տոկոսային հարաբերակցությամբ։

«Արժե նշել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը 2023թ. ավելացել է 38,8 տոկոսով՝ հասնելով մոտ 3 մլրդ 419 մլն դոլարի»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը։ 

 
 

  • Կիսվել: