երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
2023 թվականին փաստացի հարկային եկամուտներն աճել են 15,4 տոկոսով. Կարեն Թամազյան

2023 թվականին փաստացի հարկային եկամուտներն աճել են 15,4 տոկոսով. Կարեն Թամազյան

2023-ին հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով նախատեսվել էր կատարել 2 տրլն 204 մլրդ դրամ, սակայն ՊԵԿ-ի կողմից փաստացի կատարվել է 2 տրլն 221,9 մլրդ դրամ, գերակատարումը՝ 18 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը:

«Եթե համեմատենք նախորդ տարվա փաստացի կատարողականի հետ, ապա ՊԵԿ-ի կողմից ապահովված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով 2023-ի արդյունքը 296 մլրդ դրամով կամ 15,4 տոկոսով գերազանցում է 2022-ի ցուցանիշները:

Մաքսային մարմնի մասով 2023-ին ապահովվել է շուրջ 529 մլրդ դրամի հարկային եկամուտները, որ 2022-ի փաստացի եկամուտները գերազանցում է 128 մլրդ դրամով կամ 32 տոկոսով:

  • Կիսվել: