կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2021 թ. հինգ ամիսներին հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ՝ 2019 թ. համեմատ մոտ 40 տոկոսով ավելի

2021 թ. հինգ ամիսներին հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ՝ 2019 թ. համեմատ մոտ 40 տոկոսով ավելի

2021 թ. առաջին հինգ ամիսներին հավաքված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ, իսկ հարկ վճարողներին ու ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները՝ 68.6 մլրդ դրամ՝ Կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն և՛ 2020 թ., և՛ 2019 թ. տվյալների համեմատ: «618.4 մլրդ հավաքված եկամուտները 42.7 միլիարդով ավելի են 2019 թ. համադրելի տվյալներից, և 38.4 մլրդ դրամով՝ 2020 թ. համադրելի տվյալներից»,- նշեց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ 2019 թ. համեմատ հարկային եկամուտների մոտ 40 տոկոս աճ է արձանագրվել: Նա անդրադարձավ նաև վերադարձված գումարներին՝ ընդգծելով, որ սա կարևոր ցուցանիշ է: «Նման առաջանցիկ աճ ապահովում ենք բիզնեսին և քաղաքացիներին վերադարձվելիք գումարներն ամբողջությամբ վերադարձնելով: Սա կարևոր է արձանագրելու, որ մենք շարունակում ենք բիզնեսի և հանրության նկատմամբ պարտքերը զրոյացնելու քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: