երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է 1 տրլն 602 մլրդ հարկային եկամուտներ

2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է 1 տրլն 602 մլրդ հարկային եկամուտներ

 

Եթե մարդը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ կարող է դեկտեմբերի 25-ին նախնական հայտարարագրի և ինքը հնարավորություն ունի մինչև հունվարի 25-ը իր բեռը մաքսազերծել դեկտեմբերի 25-ին եղած օրենսդրությամբ: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին` կա՞ հնարավորություն, որ ավտոներկրողները դեկտեմբերի 1-ից հետո որոշ ժամանակ կարողանան մեքենաները մաքսազերծել հին կարգով:

Անանյանը նշեց` այստեղ կարևոր է, որ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ավտոմեքենան հայտարարագրել որպես ուղեկցող բե՞ռ, թե՞ բիզնես:

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ 2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է 1 տրլն 602 մլրդ հարկային եկամուտներ:

Անդրադառնալով խնդրին, որ ավելի շատ հարկեր են հավաքվել, քան ծախսեր արվել, Դավիթ Անանյանը նշեց, որ արդյունավետ ծախսերի համար էլ պետք է ինքնազարգացման փուլ անցնենք:

 

  • Կիսվել: