ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«168 ժամ». Գազի գնի  բանակցություններում ասելիք չկա, ամեն ինչ ձախողված է

«168 ժամ». Գազի գնի  բանակցություններում ասելիք չկա, ամեն ինչ ձախողված է

«168 ժամ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա:

Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից մինչեւ 40: Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Այս առիթով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հանրապետությանը մատակարարվող գազի գնի հարցը: Սակայն պարզ է, որ որոշում կայացնողը նրանք չեն: Դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, եւ որոշումը կկայացվի բանակցությունների արդյունքում»:

Կարապետյանը ստում է, որովհետեւ ասելիք չունի, քանի որ ակնհայտ է, որ, եթե լիներ որոշակի դրական արդյունք եւ հաջողության նշույլ, որը կկասեցներ գազի գնի հնարավոր բարձրացումը, ապա րոպե առաջ ոչ միայն մամուլի խոսնակը, այլեւ իշխանական ողջ «լեգիոնը», այդ թվում եւ ֆեյքերը, կլծվեին գովերգելու «ժողովրդական վարչապետի աննախադեպ ձեռքբերումը», կխոսեին Փաշինյանի «փայլուն» քաղաքականության մասին: Փաստացի թեման «գցելով» տնտեսվարողների «գրպանը», պարզ է դառնում մի բան գազի գնի բանակցություններում ասելիք չկա, եւ ամեն ինչ ձախողված է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: