երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար

100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար

Կարող ենք 100 դրամով տրանսպորտ ունենալ «MAN» ավտոբուսներով, բայց չորս տարի հետո ոչինչ չի լինի, կամ կոտրված գազելներ կլինեն, քանի որ 100 դրամով կարելի է միայն դրանցով երթեւեկել։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ դա նույնպես ընտրություն է։ Նա կասկած է հայտնել, որ երեւանցիների էական մասը ցանկանում է այսօր վճարել 100 դրամ, իսկ երեք տարի հետո երթեւեկել ջարդված «գազելներով»։ «Եթե մենք միշտ ցանկանում ենք «MAN» ավտոբուսներով կամ էլեկտրական ավտոբուսներով երթեւեկել, դրա համար պետք է վճարել»,- ավելացրել է Պապոյանը։

  • Կիսվել: