շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ

ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ

ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։

  • Կիսվել: