հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԶՈւ-ում նվազել է սուր շնչառական հիվանդացությունների թիվը. Սահակ Օհանյան

ԶՈւ-ում նվազել է սուր շնչառական հիվանդացությունների թիվը. Սահակ Օհանյան

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ԶՈւ-ում նվազել է սուր շնչառական հիվանդացությունների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերում բժշկական ծառայությունն անցել է ուժեղացված աշխատանքի:

Օհանյանի խոսքով՝ զորամասերում արգելվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող բոլոր տեսակի արձակուրդները, միայն օրենքով սահմանված արձակուրդի տեսակն է թույլատրվում՝ մերձավորի թաղմանը կամ հարսանիքին մասնակցելու համար։

«Սա ևս խստացվել է, եթե նախկինում զինծառայողը մասնակցում էր նաև տատիկի կամ պապիկի, զարմիկի, ասենք, հարսանիքին, այսուհետ միայն քույր, եղբայր, հայր, մայր, այդ կոնտինգենտի տոնակատարությանը կամ թաղման արարողությանն են մասնակցում», - ասաց նա։

InfoPort.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ներկա պահին, ըստ Օհանյանի, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել: 

ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը նշեց նաև, որ պայմանագրային զինծառայողների և սպաների համար առավոտյան հսկիչ անցագրային կետում ջերմաչափում է իրականացվում և ջերմություն արձանագրելու դեպքում նրանք միանգամից մեկուսացվում են և համապատասխան միջոցառումներ են իրականացվում։

«Մեկ ամսվա ընթացքում ջեմող զինծառայողների պարագայում բացահայտվել են զուտ սուր-շնչառական այլ հիվանդություններ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, զինված ուժերում կորոնավիրուսի դեպք չկա։ Երեկոյան տողանի ժամանակ բժշկական ծառայությունը հարցում է անում, բոլորը կապ են պահում զորամասերի բժիշկների հետ, ամբողջ պրոցեսը վերահսկվում է»,-ասաց Օհանյանը։


Հարցին, թե զորակոչը կհետաձգվի՞ արդյոք, Սահակ Օհանյանը պատասխանեց, որ այդ մասով համապատասխան ղեկավարները որոշում կկայացնեն, երբ որ ժամանակը գա, հանրությանը կիրազեկեն։

  • Կիսվել: