չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը՝ Արցախի ու ՀՀ զորամասերից զինվորներին Երևան տեղափոխելու մասին ահազանգի վերաբերյալ

ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը՝ Արցախի ու ՀՀ զորամասերից զինվորներին Երևան տեղափոխելու մասին ահազանգի վերաբերյալ

ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադաձավ կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ ԶՈՒ-ում տիրող իրավիճակին և ասաց, որ 19.00-ի դրությամբ կորոնավիրուսի դեպք ԶՈՒ-ում չկա:

Նա խոսեց նաև այն հարցի շուրջ, թե ահազանգեր են հնչում, որ Արցախի և ՀՀ զորամասերից զինվորներին տեղափոխում են Երևան:

Այս առնչությամբ Ռազմաբժշկական վարչության պետը նշեց․ «Զինված ուժերի բժշկական ծառայությունը, անկախ իրավիճակից, նաև իրականացնում է իր բնականոն աշխատանքները՝ ոչ միայն կապված կորոնավիրուսի հետ։ Բոլոր կայազորերում առկա են ռազմաբժշկական հաստատություններ, որոնց միջոցով խնդիրներին լուծում ենք տալիս, բայց այո, լինում են դեպքեր, երբ որևէ դժվարամատչելի հետազոտության նպատակով, որը կայազորերում չունենք, դրա համար որոշում է կայացվում նման զինծառայողներին տեղափոխել Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու համար»։

  • Կիսվել: