հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԶՈւ–ն սահմանապահներով փոխարինելը կնվազեցնի նոր կոնֆլիկտների հավանականությունը. Միրզոյան

ԶՈւ–ն սահմանապահներով փոխարինելը կնվազեցնի նոր կոնֆլիկտների հավանականությունը. Միրզոյան

Ադրբեջանի հետ սահմանին ԶՈւ–ի փոխարինումը սահմանապահներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
 
ԱԳ նախարարի խոսքով` պետք է հասկանալ, որ բոլոր երկրներում սահմանապահ ծառայությունները տարբերվում են ԶՈւ–ից գործիքակազմով ու անգամ զինատեսակներով։
Միրզոյանը վստահ է, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանը էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում` նաև Հայաստանի տարածք ներխուժելու հավանականությունը։
 
«Այս գաղափարը նոր չէ։ Այս պահին էլ այն քննարկվում է, և կարող եմ մի գաղտնիք բացել` դա նաև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մաս է` մեր առաջարկների տեսքով»,- նշեց նա։
Նա հավելեց, որ հիմա արդեն երկու երկրների սահմանի որոշ հատվածներում սահմանապահներ են կանգնած, և փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունն ավելի ցածր է։

  • Կիսվել: