ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԶՈւ-ն պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ. ԱԽ քարտուղար

ԶՈւ-ն պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ. ԱԽ քարտուղար

Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հերքելով, թե կառավարությունը ցանկանում է պարտության հարցում սլաքներն ուղղել դեպի ԶՈւ-ն:

«Եթե մենք ուզենայինք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք եւ սլաքները կուղղեինք դեպի ԶՈՒ: Մենք որեւիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել եւ չենք ունենա միանշանակ:

Մեղավորներ եկեք չփնտրենք, դրա համար անհրաժեշտ է, որ ԶՈւ-ն պատրաստի համապարփակ զեկույց պատերազմի մասին,. եւ մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,-ասաց նա:

  • Կիսվել: