հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ է նշանակվել

ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ է նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 35.1-ին հոդվածի 1-ին մասի.

Կոմիտաս ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ»:

  • Կիսվել: